Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մայիսի սկզբին ԱՄՆ կմեկնեն Սերժ Սարգսյանն ու երկու կաթողիկոսները

Մայիսի սկզբին ԱՄՆ կմեկնեն Սերժ Սարգսյանն ու երկու կաթողիկոսները
13.03.2015 | 12:24

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար մայիսին Վաշինգտոն կմեկնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Վաշինգտոնում կսկսվեն մայիսի 7-ին և կտևեն 3 օր: Այս միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում է Ամերիկայի հայ համայնքի, եկեղեցու և ՀՀ դեսպանատան կողմից ստեղծված հանձնաժողովը:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ